Genesis 20:5 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Մի՞թէ ինքը չասեց ինձ, թէ Նա իմ քոյրն է. Եւ հէնց սա ինքն էլ ասեց. Թէ Նա իմ եղբայրն է. Ես ուղիղ սրտովս եւ մաքուր ձեռքերովս արի այս։ |
| Armenian Eastern Bible 1994 | Չէ՞ որ նա ասաց ինձ՝ «Իմ քոյրն է», իսկ սա ասաց ինձ՝ «Իմ եղբայրն է»։ Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»։ |
| armenian-1853 | Ինք ինծի ‘Անիկա իմ քոյրս է’ չըսա՞ւ եւ աս ալ՝ ‘Անիկա իմ եղբայրս է’, ըսաւ. ես այս բանը ուղիղ սրտով ու մաքուր ձեռքերով ըրի»։ |
| armenian-2018 | Մի՞թե նա չասաց ինձ՝ “Նա իմ քույրն է”, և հենց ինքն էլ ասաց՝ “Նա իմ եղբայրն է”։ Ես ուղիղ սրտով և մաքուր ձեռքերով արեցի դա»։ |
| armenian-nea | Չէ՞ որ նա ասաց ինձ՝ “Իմ քույրն է”, իսկ սա ասաց ինձ՝ “Իմ եղբայրն է”։ Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»։ |