Genesis 19:30 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Ղովտը Սեգովրից վեր գնաց եւ սարումը բնակուեց, եւ իր երկու աղջկերքն իր հետ. Որովհետեւ վախում էր Սեգովրումը բնակուելու եւ բնակուեց մի այրում ինքը եւ իր երկու աղջկերքը։
Armenian Eastern Bible 1994 Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւ վախենում էր մնալ Սեգորում։ Նրա հետ էին նաեւ իր երկու դուստրերը։
armenian-1853 Ղովտ Սեգովրէ ելաւ ու լեռը բնակեցաւ եւ իր երկու աղջիկները իրեն հետ. քանզի Սեգովրի մէջ բնակելու կը վախնար ու այրի մը մէջ բնակեցան ինք ու իր երկու աղջիկները։
armenian-2018 Ղովտը Սեգորից ելավ վերև և բնակվեց լեռան վրա իր երկու աղջիկների հետ, որովհետև վախենում էր մնալ Սեգորում։ Եվ բնակվեց մի այրում, ինքը և իր երկու աղջիկները։
armenian-nea Ղովտը ելավ Սեգովրից և բնակություն հաստատեց լեռան վրա իր երկու դուստրերի հետ, որովհետև վախեցավ մնալ Սեգովրում։ Նա իր երկու դուստրերի հետ բնակվեց մի քարայրում։