Genesis 18:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ իր աչքերը վեր բարձրացրեց եւ մտիկ տուաւ. Եւ ահա երեք մարդիկ կանգնել էին իր մօտ, եւ երբոր տեսաւ՝ վրանի դռնիցը վազեց նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ,
Armenian Eastern Bible 1994 Աբրահամը բարձրացրեց աչքերը եւ իր դիմաց տեսաւ երեք տղամարդկանց։ Տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մօտից ընդառաջ գնաց,
armenian-1853 Եւ իր աչքերը վերցուց ու նայեցաւ, ահա երեք մարդիկ կայներ էին իրեն մօտ ու երբ տեսաւ զանոնք, վրանին դռնէն վազեց զանոնք դիմաւորելու ու մինչեւ գետինը ծռելով խոնարհութիւն ըրաւ
armenian-2018 Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց.
armenian-nea Աբրահամը, բարձրացնելով աչքերը, տեսավ իր դիմաց կանգնած երեք տղամարդկանց։ Նրանց տեսնելուն պես իր վրանի մուտքից ընդառաջ գնաց նրանց, մինչև գետին խոնարհվեց