Genesis 17:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ քեզ եւ քեզանից յետոյ քո սերունդին տուի քո պանդխտութեան երկիրն, այսինքն Քանանի բոլոր երկիրը՝ յաւիտենական ստացուածքի համար. Եւ նորանց Աստուած կլինիմ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Քեզ ու քո սերունդներին իբրեւ յաւիտենական սեփականութիւն տալու եմ այս երկիրը, ուր դու բնակւում ես պանդխտութեան մէջ, |
| armenian-1853 | Եւ պիտի տամ քեզի ու քեզմէ ետքը քու սերունդիդ իբր յաւիտենական ժառանգութիւն այն երկիրը, ուր պանդուխտ եղար՝ բոլոր Քանանի երկիրը ու անոնց Աստուած պիտի ըլլամ»։ |
| armenian-2018 | Քեզ և քեզնից հետո քո սերնդին կտամ քո պանդխտության երկիրը, այսինքն՝ Քանանի ամբողջ երկիրը՝ որպես հավիտենական կալվածք, և նրանց Աստվածը կլինեմ»։ |
| armenian-nea | Քեզ ու քո սերունդներին եմ տալու այս երկիրը, որտեղ բնակվում ես պանդխտության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը՝ իբրև հավիտենական ժառանգություն։ Ես լինելու եմ նրանց Աստվածը։ |