Genesis 11:31 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Թարան առաւ իր որդի Աբրամին եւ իր թոռը Առանի որդի Ղովտին եւ իր որդի Աբրամի կին՝ իր հարսը՝ Սարային, եւ նորանց հետ Քաղդէացիների Ուր քաղաքիցը դուրս եկաւ Քանանի երկիրը գնալու համար. Եւ եկան մինչեւ Խառան, եւ այնտեղ բնակուեցան։
Armenian Eastern Bible 1994 Թարան իր որդի Աբրամին, իր որդի Նաքորին, իր որդի Առանի որդի Ղովտին ու իր հարսին՝ իր որդի Աբրամի կնոջը, Քաղդէացւոց
armenian-1853 Թարան իր որդին Աբրամը ու իր թոռը Առանի որդին Ղովտը եւ իր որդիին Աբրամին կինը, իր հարսը Սարան առաւ ու անոնց հետ Քաղդէացիներու Ուր քաղաք էն ելաւ դէպի Քանանի երկիրը երթալու համար։ Գացին մինչեւ Խառան եւ հոն բնակեցան։
armenian-2018 Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռանը՝ Առանի որդի Ղովտին, և իր հարսին՝ Սարային, որն իր որդի Աբրամի կինն էր, և նրանց հետ դուրս եկավ քաղդեացիների Ուր քաղաքից՝ Քանանի երկիրը գնալու համար։ Նրանք եկան մինչև Խառան ու բնակվեցին այնտեղ։
armenian-nea Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։