Ezra 9:4 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ինձ մօտ ժողովուեցան Իսրայէլի Աստուծոյ խօսքից վախեցողների ամենքը գերութիւնից դառածների յանցանքի մասին, իսկ ես ապշած նստած էի մինչեւ երեկոյեան զոհը։
Armenian Eastern Bible 1994 իսկ նրանք, ովքեր երկու, երեք օրուայ ընթացքում չեն ներկայանայ, նրանք պիտի դատուեն առաջնորդների եւ ծերերի կողմից,
armenian-1853 Այն ատեն գերութենէն դարձողներուն յանցանքին պատճառով Իսրայէլի Աստուծոյն խօսքերէն բոլոր վախցողները իմ քովս հաւաքուեցան ու ես մինչեւ իրիկուան զոհին ատենը ապշած մնացի։
armenian-2018 Ինձ մոտ հավաքվեցին Իսրայելի Աստծու խոսքից բոլոր վախեցողները, իսկ ես ապշած նստած էի մինչև երեկոյան զոհաբերությունը։
armenian-nea Ինձ մոտ հավաքվեցին բոլոր նրանք, որ երկյուղում էին Իսրայելի Աստծուց պանդխտությունից վերադարձածների անհավատարմության համար, և ես այդպես սգավոր նստեցի մինչև երեկոյան զոհի ժամը։