Ezra 8:17 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորանց պատուէր տուի որ գնան Ադդով իշխանի մօտ՝ Քասիփիա կոչուած տեղը, եւ նորանց բերանը խօսքեր դրի որ ասեն Ադդովին և նորա եղբայր Նաթանայիմներին Քասիփիա տեղումը, որ մեզ համար պաշտօնեաներ բերեն մեր Աստուծոյ տան համար։ |
| Armenian Eastern Bible 1994 | Այն ամէնը, ինչ դու կամենում ես անել քո եղբայրների հետ միասին, արա՛. ըստ քո Տէր Աստծու կամքի էլ վարուի՛ր թէ՛ ոսկու |
| armenian-1853 | Եւ զանոնք Քասիփիա ըսուած տեղը Եղող Ադդով իշխանին պատուէրներով ղրկեցի ու Քասիփիա ըսուած տեղը եղող Ադդովին ու անոր եղբայրներուն, Նաթանայիմներուն, ըսուելիք խօսքերը անոնց բերանը դրի, որպէս զի մեր Աստուծոյն տանը համար մեզի պաշտօնեաներ բերեն։ |
| armenian-2018 | Նրանց պատվիրեցի, որ գնան Ադդով իշխանի մոտ՝ Քասիփիա կոչված տեղը, և նրանց բերանը խոսք դրեցի, որ ասեն Ադդովին ու նրա եղբայր նաթանայիմներին Քասիփիա վայրում, որ մեզ համար պաշտոնյաներ բերեն մեր Աստծու տան համար։ |
| armenian-nea | և նրանց առաքեցի Գանձավորներ կոչված վայրի իշխանների մոտ՝ նրանց բերանը դնելով այն խոսքերը, որ պիտի խոսեին Գանձավորներ կոչված վայրի տաճարի սպասավոր եղբայրների հետ, որպեսզի մեր Աստծու տան համար սաղմոսերգուներ բերեին մեզ։ |