Ezra 5:17 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ արդ եթէ թագաւորին հաճելի է, թող որոնեն այդտեղ Բաբիլոնի թագաւորական գանձարանումը, թէ արդե՞օք Կիւրոս թագաւորից հրաման է տրուել որ շինուի այս Աստուծոյ տունը Երուսաղէմումը. Եւ թագաւորի կամքն այս բանի մասին թող ուղարկեն մեզ։
Armenian Eastern Bible 1994 Արսիփուրի որդիները՝ հարիւր տասներկու. Բետերի որդիները՝ երեք հազար իննսունհինգ. Բեթլոմի որդիները՝ հարիւր քսաներեք։
armenian-1853 Ու հիմա եթէ թագաւորը կը հաճի, հոն Բաբելոն եղող թագաւորին գանձատանը մէջ թող փնտռուի, թէ արդեօք Կիւրոս թագաւորը հրաման տուե՞ր է որ Երուսաղէմի մէջ այս Աստուծոյ տունը շինուի։ Թագաւորը այս բանին վրայով իր կամքը թող մեզի յայտնէ»։
armenian-2018 Եվ արդ, եթե թագավորին հաճելի է, թող որոնեն այդտեղ՝ Բաբելոնի թագավորական գանձարանում, թե արդյոք Կյուրոս թագավորի կողմից հրամա՞ն է տրվել, որ Երուսաղեմում կառուցվի Աստծու այս տունը, և այս մասին թագավորի կամքը թող ուղարկեն մեզ»։
armenian-nea Արդ, եթե հաճելի է թվում քեզ, թագավո՛ր, թող փնտրվի բաբելացիների թագավորների ժամանակագրությունների մատյանների պահոցում, որպեսզի իմանաս, որ իսկապես Կյուրոս թագավո՞րն է հրամայել շինել Տիրոջ տունը Հուդայի Երուսաղեմ քաղաքում։ Այդ մասին տեղեկանալով, ո՛վ թագավոր, լո՛ւր ուղարկիր մեզ»։