Ezra 4:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Մօտեցան Զօրաբաբէլին եւ տոհմապետներին եւ ասեցին նորանց. Մենք էլ ձեզ հետ շինենք, որովհետեւ մենք էլ ձեզ պէս ձեր Աստուծոյն ենք խնդրում, եւ նորան ենք զոհ մատուցանում Ասորեստանի Ասորդան թագաւորի օրերիցն ի վեր, որ մեզ այստեղ բերաւ.
Armenian Eastern Bible 1994 «Ո՛վ մարդիկ, մի՞թէ ճիշտ չէ, որ մարդիկ հզօրացել են, տիրել ծովին ու ցամաքին եւ այն ամենին, ինչ կայ նրանց մէջ։
armenian-1853 Զօրաբաբէլին ու նահապետներուն մօտեցան ու անոնց ըսին. «Մենք ալ ձեզի հետ շինենք. քանզի մենք ալ ձեզի պէս ձեր Աստուածը կը պաշտենք ու մեզ հոս բերող Ասորեստանի Ասորդան թագաւորին օրերէն ի վեր անոր զոհ կը մատուցանենք»։
armenian-2018 մոտեցան Զորաբաբելին և տոհմապետներին ու ասացին նրանց. «Մենք էլ ձեզ հետ կառուցենք, որովհետև մենք էլ ձեզ պես ձեր Աստծուն ենք փնտրում և նրան ենք զոհ մատուցում Ասորեստանի Ասորդան թագավորի օրերից ի վեր, որը մեզ այստեղ բերեց»։
armenian-nea մոտեցան Զորաբաբելին և տոհմերի իշխաններին ու նրանց ասացին. «Մենք էլ կառուցենք ձեզ հետ, քանի որ մենք էլ ենք պաշտում ձեր Աստծուն, և մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այն օրից, երբ Ասորեստանի Ասորդան թագավորը մեզ այստեղ բերեց»։