Ezra 3:8 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորանց Երուսաղէմ՝ Աստուծոյ տունը գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսումը սկսեցին գործը Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ Յովսեդեկեան Յեսուն եւ նորանց միւս եղբայրները՝ քահանաները եւ Ղեւտացիները եւ գերութիւնից Երուսաղէմ եկողների ամենը, եւ քսան տարեկանից վեր եղող Ղեւտացիներին վերակացու դրին Տիրոջ տան գործքի վերայ։
Armenian Eastern Bible 1994 Այդ ժամանակ նրանցից իւրաքանչիւրը գրեց իր խօսքը։ Նրանք կնքեցին եւ դրեցին Դարեհ արքայի սնարին ու ասացին.
armenian-1853 Անոնց Երուսաղէմ՝ Աստուծոյ տունը գալուն երկրորդ տարուան երկրորդ ամսուան մէջ, Սաղաթիէլեան Զօրաբաբէլն ու Յովսեդեկեան Յեսուն եւ անոնց միւս եղբայրները, քահանաներն ու Ղեւտացիները ու Երուսաղէմ դարձող բոլոր գերիները տաճարը շինելու սկսան եւ քսան տարեկանէ վեր եղող Ղեւտացիները Տէրոջը տանը գործին վրայ վերակացու կարգուեցան։
armenian-2018 Եվ նրանց Երուսաղեմ՝ Աստծու տունը գնալու երկրորդ տարվա երկրորդ ամսում Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն ու նրանց եղբայրները՝ քահանաները և ղևտացիները և գերությունից Երուսաղեմ բոլոր եկողները, սկսեցին գործը և քսան տարեկանից բարձր ղևտացիներին վերակացու դրեցին Տիրոջ տան գործերի վրա։
armenian-nea Նրանց՝ Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը գալու երկրորդ տարվա երկրորդ ամսին Սաղաթիելի որդի Զորաբաբելը, Հովսեդեկի որդի Հեսուն և նրանց եղբայրները, քահանաները, ղևտացիներն ու բոլոր նրանք, ովքեր գերությունից Երուսաղեմ էին վերադարձել, գործի անցան և քսան տարեկանից բարձր ղևտացիներին Տիրոջ տան գործերի վրա վերակացուներ կարգեցին։