Ezra 3:11 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ փոփոխակի երգում էին Տիրոջը օրհնելով եւ գովելով թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է Իսրայէլի վերայ. և բոլոր ժողովուրդը մեծաձայն աղաղակում էին Տիրոջն օրհնելով Տիրոջ տան հիմը դրուելուն համար։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երկրորդը գրեց եւ ասաց. «Թագաւորն է բոլորից յաղթողն ու զօրաւորը»։ |
| armenian-1853 | Անոնք փոփոխակի կ’երգէին՝ Տէրոջմէ գոհանալով ու անոր շնորհակալութիւն մատուցանելով, վասն զի բարի է, վասն զի անոր ողորմութիւնը Իսրայէլի վրայ յաւիտեան է։ Բոլոր ժողովուրդը մեծաձայն աղաղակելով Տէրը օրհնեցին Տէրոջը տանը հիմնադրութեան համար։ |
| armenian-2018 | Տիրոջն օրհնելով փոխնիփոխ երգում էին՝ գովելով, թե բարի է, թե նրա ողորմությունը հավիտյան է Իսրայելի վրա, և ամբողջ ժողովուրդը բարձրաձայն աղաղակում էր՝ Տիրոջ տան հիմքը դրվելու համար Տիրոջն օրհնելով։ |
| armenian-nea | Ամեն մեկն ասում էր իր ընկերոջը. «Խոստովանենք և գոհանանք Տիրոջից, որովհետև քաղցր է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունն Իսրայելի հանդեպ»։ Ողջ ժողովուրդը բարձրաձայն օրհնում էր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, որովհետև գցվեցին Տիրոջ տան հիմքերը։ |