Ezra 3:10 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ երբոր ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմը դրին, այն ժամանակ կանգնեցրին քահանաներին զգեստաւորուած՝ փողերով, եւ Ղեւտացիներին՝ Ասափի որդկանցը ծնծղաներով Տիրոջն օրհնելու համար Իսրայէլի Դաւիթ թագաւորի կարգադրութեան համեմատ.
Armenian Eastern Bible 1994 Առաջինը գրեց եւ ասաց. «Գինին է բոլորից յաղթողն ու զօրաւորը»։
armenian-1853 Երբ ճարտարապետները Տէրոջը տաճարին հիմը դրին, քահանաները իրենց զգեստները հագած՝ փողերով ու Ղեւտացիները եւ Ասափի որդիները՝ ծնծղաներով, Տէրը օրհնելու համար կեցուցին՝ Դաւիթ թագաւորին կարգադրութեանը համեմատ։
armenian-2018 Եվ երբ ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմքը դրեցին, այն ժամանակ կանգնեցրին զգեստավորված քահանաներին՝ փողերով, և ղևտացիներին՝ Ասափի որդիներին՝ ծնծղաներով՝ Իսրայելի Դավիթ թագավորի կարգադրության համաձայն Տիրոջն օրհնելու համար։
armenian-nea Երբ հիմքը գցեցին ու սկսեցին շինել Տիրոջ տունը, քահանաները, պատմուճանները հագած, հնչեցնում էին իրենց փողերը, իսկ Ասափի որդիները՝ ղևտացիները, ծնծղաներով օրհնում էին Տիրոջը՝ Աստծուն, ինչպես կարգել էր Իսրայելի Դավիթ թագավորը։