Ezra 10:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Միայն ժողովուրդը շատ է եւ ժամանակս էլ անձրեւային, եւ կարելի չէ դրսումը կանգնել, եւ այդ գործը մէկ օրուայ եւ երկու օրուայ բան չէ, որովհետեւ շատերս յանցաւոր ենք այդ բանում։ |
| Armenian Eastern Bible 1994 | Զաթոմի որդիներից՝ Ելիադասը, Ելիասիմոսը, Օթոնիասը, Արիմոթը, Սաբաթոսը եւ Զարգէասը։ |
| armenian-1853 | Բայց ժողովուրդը շատուոր ու ժամանակը անձրեւոտ է ու դուրսը չենք կրնար կենալ եւ ասիկա մէկ օրուան կամ երկու օրուան գործ չէ, քանզի շատերնիս այս բանին մէջ յանցաւոր ենք։ |
| armenian-2018 | Միայն թե ժողովուրդը շատ է, և ժամանակն էլ՝ անձրևային, և հնարավոր չէ դրսում կանգնել. այս գործը մեկ կամ երկու օրվա բան չէ, որովհետև շատերս հանցավոր ենք այդ գործի մեջ։ |
| armenian-nea | Մենք շատ ենք, իսկ եղանակը ձմեռային է, ուստի չենք կարող դրսում կանգնել, իսկ այդ մեկ կամ երկու օրվա գործ չէ, որովհետև այս հարցում ծանր ենք մեղանչել։ |