Ezra 10:1 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Երբոր Եզրասը լացով եւ Աստուծոյ տան առաջը ընկած աղօթք էր անում եւ խոստովանվում, նորա մօտ ժողովուեցան Իսրայէլից մի շատ մեծ բազմութիւն՝ մարդիկ եւ կանայք եւ երեխայք. որովհետեւ ժողովուրդն էլ էր շատ լաց լինում։
Armenian Eastern Bible 1994 Եզրասն անուն առ անուն ընտրեց քահանայ, իշխան եւ տոհմապետ մարդիկ. նրանք տասներորդ ամսի ամսամտին նստեցին խորհրդի՝
armenian-1853 Երբ Եզրաս լալով ու Աստուծոյ տանը առջեւ գետինը ինկած այս աղօթքն ու խոստովանութիւնը կ’ընէր, Իսրայէլէն խիստ շատ բազմութիւն՝ այրեր, կիներ ու տղաքներ՝ անոր քով հաւաքուեցան եւ ժողովուրդը մեծ ձայնով լացաւ։
armenian-2018 Երբ Եզրասը լացով և Աստծու տան առաջ ընկած աղոթք էր անում ու խոստովանում, նրա մոտ Իսրայելից հավաքվեց մի շատ մեծ բազմություն՝ տղամարդիկ և կանայք, երեխաներ. ժողովուրդն էլ էր շատ լաց լինում։
armenian-nea Մինչ Եզրասը, երեսնիվայր ընկած գետնին՝ Տիրոջ առջև, աղոթում էր այս խոստովանություններով և մեծամեծ ողբերով, նրա մոտ հավաքվեց բազում ժողովուրդ, ամեն ոք, որ Երուսաղեմում էր՝ այր և կին, երիտասարդ ու կույս, և ժողովուրդը ողբաց ու բարձրացրեց իր լացի ձայնը։