Ezekiel 8:2 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ մտիկ արի եւ ահա մի կերպարանք՝ կրակի երեւոյթով, նորա երանքի կերպարանքից դէպի ցած կրակ էր, եւ նորա երանքից դէպի վեր մի փառաւոր կերպարանք հրահալքի տեսքով։ |
| Armenian Eastern Bible 1994 | ու տեսնում էի մարդու նման մի կերպարանք, մէջքից ներքեւ՝ կրակ, մէջքից վեր՝ ասես օդի մէջ տեսիլք, ասես երփներանգ ակ: |
| armenian-1853 | Նայեցայ ու ահա մարդու կերպարանք մը կար կրակի երեւոյթով։ Անոր մէջքէն վար կրակ էր ու անոր մէջքէն վեր ոսկեպղինձի նման փայլուն երեւոյթ մը կար։ |
| armenian-2018 | Նայեցի, և ահա մի կերպարանք՝ կրակի տեսքով, նրա երանքի տեսքից դեպի ցած կրակ էր, իսկ նրա երանքից դեպի վեր՝ մի հրափայլ պղնձի տեսքի նման։ |
| armenian-nea | ու ահա տեսնում էի մարդու կերպարանք, մեջքից վար՝ կրակ, մեջքից վեր՝ եթերի տեսքով, սաթի նման։ |