Ezekiel 7:27 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Թագաւորը սուգ պիտի անէ, եւ իշխանը ապշութիւն պիտի հագնէ, եւ երկրի ժողովրդի ձեռքերը պիտի դողան. նորանց ընթացքի համեմատ պիտի անեմ նորանց, եւ նորանց դատաստաններովը պիտի դատեմ նորանց, եւ նորանք կիմանան, որ ես եմ Տէրը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Սգալու է թագաւորը, վիշտ է կրելու իշխանը, թուլանալու են երկրի ժողովրդի ձեռքերը. ըստ նրանց բռնած ճանապարհի վարուելու |
| armenian-1853 | Թագաւորը սուգ պիտի բռնէ, Իշխանը սոսկում պիտի հագնի, Երկրին ժողովուրդին ձեռքերը վախով պիտի թուլնան. Անոնց ճամբաներուն համաձայն անոնց հատուցում պիտի ընեմ Եւ անոնց դատաստաններուն համաձայն զանոնք պիտի դատեմ Ու պիտի գիտնան թէ ես եմ Տէրը»։ |
| armenian-2018 | Թագավորը պիտի սգա, իշխանը սարսափ պիտի հագնի, երկրի ժողովրդի ձեռքերը պիտի թուլանան. նրանց հետ իրենց ընթացքի համեմատ պիտի վարվեմ և իրենց դատաստաններով պիտի դատեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։ |
| armenian-nea | Թագավորը սգալու է, իշխանը ոչնչանալու է, երկրի ժողովրդի ձեռքերն էլ թուլանալու են. ըստ նրանց բռնած ճանապարհի եմ վարվելու նրանց հետ և ըստ նրանց կայացրած որոշումների եմ վրեժխնդիր լինելու նրանցից։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։ |