Ezekiel 7:24 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ես ազգերի չարերին պիտի բերեմ, եւ նորանք պիտի ժառանգեն նորանց տները, եւ պիտի դադրեցնեմ բռնաւորների ամբարտաւանութիւնը, եւ պիտի պղծուին նորանց սրբարանները։ |
| Armenian Eastern Bible 1994 | Չար ազգեր եմ բերելու, եւ սրանք ժառանգելու են նրանց տները: Ջախջախելու եմ բռնութիւն գործած նրանց ամբարտաւանութիւնը: |
| armenian-1853 | Ազգերուն խիստ չարերը պիտի բերեմ, Որ անոնց տուները ժառանգեն։ Եւ ամբարտաւանութիւնը պիտի դադրեցնեմ Ու անոնց սուրբ տեղերը պիտի պղծուին։ |
| armenian-2018 | Ես ազգերի չարերին պիտի բերեմ, և նրանք պիտի տիրանան նրանց տներին. պիտի դադարեցնեմ հզորների ամբարտավանությունը, և նրանց սրբարանները պիտի պղծվեն։ |
| armenian-nea | Ազգերի միջից ամենավատերին եմ բերելու, ովքեր նրանց տներն են ժառանգելու։ Ջախջախելու եմ բռնացողների ամբարտավանությունը։ Պղծվելու են նրանց սրբավայրերը։ |