Ezekiel 6:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ պիտի գիտենաք որ ես եմ Տէրը, երբոր նորանց սպանուածները կլինեն իրանց կուռքերի մէջտեղը, իրանց սեղանների շուրջերը, ամեն բարձր բլուրի վերայ՝ սարերի բոլոր գլխներին եւ ամեն կանաչ ծառի տակ եւ ամեն տերեւախիտ բեւեկնիի տակ, այնտեղ ուր որ անուշահոտ խունկ էին մատուցանում իրանց ամեն կուռքերին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ ձեր սպանուածներն ընկնեն ձեր կուռքերի առաջ, ձեր խորանների շուրջը, բոլոր |
| armenian-1853 | Երբ անոնց սպաննուածները իրենց կուռքերուն մէջտեղ, իրենց սեղաններուն բոլորտիքը, ամէն բարձր բլուրի վրայ, բոլոր լեռներուն գլուխն ու ամէն կանանչ ծառի տակ եւ ամէն տերեւախիտ բեւեկնիի տակ փռուած ըլլան, ուր անոնք իրենց բոլոր կուռքերուն անոյշ հոտ կը մատուցանէին, պիտի գիտնաք թէ ես եմ Տէրը։ |
| armenian-2018 | Եվ պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, երբ որ ձեր սպանվածները կլինեն ձեր կուռքերի մեջ, ձեր զոհասեղանների շուրջը, ամեն բարձր բլրի վրա՝ բոլոր սարերի կատարներին և ամեն փարթամ ծառի տակ ու ամեն տերևախիտ բևեկնու տակ, այնտեղ, որտեղ անուշահոտ խունկ էին մատուցում իրենց բոլոր կուռքերին։ |
| armenian-nea | Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ ձեր վիրավորներն ընկնեն ձեր կուռքերի մեջ, ձեր զոհասեղանների շուրջը, բոլոր բարձր բլուրների ու լեռների գագաթների վրա, ինչպես նաև բոլոր սաղարթախիտ ծառերի, հաստաբուն կաղնիների տակ, որտեղ խունկ էին ծխում իրենց բոլոր կուռքերին։ |