Ezekiel 48:21 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ մնացածը իշխանինը լինի սուրբ ընծայի եւ քաղաքի կալուածքի այս կողմից եւ այն կողմից, ընծայի քսանեւհինգ հազարի առաջին մինչեւ արեւելեան սահմանը, եւ դէպի արեւմուտք քսանեւհինգ հազարի առաջին մինչեւ արեւմտեան սահմանը միւս բաժինների կշտին իշխանինը լինի։ Սա է սուրբ ընծան, եւ տաճարի սրբարանը նորա միջումը։
Armenian Eastern Bible 1994 Դրանից աւելացածն էլ իշխանինը կը լինի: Նոյն տեղից, իբրեւ ընծայ սրբատեղիին, քաղաքավայրում, նրա դիմաց, քսանհինգ հազար
armenian-1853 «Սուրբ ընծային ու քաղաքին կալուածին մէկ կողմէն ու միւս կողմէն մնացածը իշխանին պիտի ըլլայ։ Նուիրուած քսանըհինգ հազարին դէմ մինչեւ արեւելեան սահմանը ու դէպի արեւմուտք քսանըհինգ հազարին դէմ մինչեւ արեւմտեան սահմանը ցեղերուն բաժիններուն քով իշխանին պիտի ըլլայ։ Ասիկա պիտի ըլլայ սուրբ ընծան ու տաճարին սրբարանը անոր մէջտեղը պիտի ըլլայ։
armenian-2018 Մնացածը իշխանինը պիտի լինի նվիրված բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից. բաժնի՝ քսանհինգ հազարի դիմացից դեպի արևելյան սահմանը, դեպի արևմուտք քսանհինգ հազարի դիմացից դեպի արևմտյան սահմանը ցեղերի բաժիններին համապատասխան՝ իշխանինը պիտի լինի, և նվիրված բաժինը և տաճարի սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։
armenian-nea Դրանից ավելացածը իշխանինը կլինի։ Նույն տեղից քսանհինգ հազար ձողաչափ լայնությամբ մինչև արևելյան կողմի սահմանները և քսանհինգ հազար ձողաչափ լայնությամբ արևմտյան կողմի սահմանները իշխանինը կլինեն։ Այսպիսով, Տիրոջը նվիրված մասը և սրբարանը, որ կկառուցվի դրա մեջտեղում, կլինի առանձնահատուկ բաժնի կենտրոնում։