Ezekiel 48:18 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ երկայնութեամբ մնացածը սուրբ ընծայի կշտովը տասը հազար դէպի արեւելք եւ տասը հազար դէպի արեւմուտք, (որ սուրբ ընծայի կշտին է) եւ նորա բերքը կերակուր լինի քաղաքի ծառայողներին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իսկ մնացած այն տարածութիւնը, որ մօտ է սրբատեղիներին նուիրուած հողամասին, կ՚ունենայ արեւելքի ուղղութեամբ՝ տասը հազար |
| armenian-1853 | Եւ սուրբ ընծային քով երկայնութենէն մնացած դէպի արեւելք՝ տասը հազարը ու դէպի արեւմուտք՝ տասը հազարը (որ սուրբ ընծային քով է), անոր բերքը քաղաքին ծառայութիւն ընողներուն կերակուր պիտի ըլլայ։ |
| armenian-2018 | Երկարության մնացածը նվիրված բաժնի կողքին՝ տասը հազար կանգուն դեպի արևելք և տասը հազար՝ դեպի արևմուտք (որ սուրբ բաժնի կողքին կլինի), և նրա բերքը կերակուր պիտի լինի քաղաքի աշխատողներին։ |
| armenian-nea | Իսկ մնացած այն տարածությունը, որ մոտ է սուրբ տարածքին, արևելքի ուղղությամբ կունենա տասը հազար ձողաչափ երկարություն, արևմուտքի ուղղությամբ՝ տասը հազար։ Դա ընծա կլինի սրբատեղիներին։ Նրա բերքը քաղաքի գործավորի համար հաց կլինի. |