Ezekiel 47:9 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ պիտի լինի որ ամեն կենդանի շունչ, որ շարժում է այն ամեն տեղերում ուր որ այն կրկնակի գետը գնում է, պիտի ապրէ, եւ ձուկը խիստ շատ պիտի լինի. որովհետեւ այս ջրերը այնտեղ պիտի գնան, եւ նորանք պիտի բժշկուին, եւ ամենքը պիտի կենդանան ուր որ գետը գնայ։
Armenian Eastern Bible 1994 Ամէն շնչաւոր էակ, բոլոր նրանք, որոնց վրայ այս գետը գայ, ապրելու են: Այնտեղ շատ ձուկ է բազմանալու, որովհետեւ այս
armenian-1853 Գետը ուր որ երթայ՝ բոլոր կենդանիները պիտի ապրին։ Ձուկերը խիստ շատ պիտի առատանան, քանզի այս ջուրը ուր որ մտնէ՝ կը մաքրէ եւ ուր որ հոսանքը երթայ՝ հոն կեանքը պիտի ապրի։
armenian-2018 Եվ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է նրանում այն բոլոր տեղերում, ուր գնում է գետը, պիտի ապրի, և ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետև այս ջրերն այնտեղ են հասնում, ուր նրանք պիտի թարմանան, և ամենքը պիտի կենդանանան, ուր էլ որ գնա գետը։
armenian-nea Ամեն շնչավոր ու շարժվող էակ, բոլոր նրանք, որոնց վրա այս գետը գա, ապրելու են։ Այնտեղ շատ ձուկ է բազմանալու, որովհետև այս ջուրը, հասնելով այնտեղ, բուժիչ է լինելու։ Կենդանանալու և ապրելու է ամեն ոք, ում վրա հասնի այս գետը։