Ezekiel 47:1 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ինձ ետ դարձրեց տան մուտքը, եւ ահա ջուրեր էին դուրս գալիս տան սեմի տակից արեւելեան կողմից. որովհետեւ տան երեսը դէպի արեւելքն էր. Եւ ջրերը իջնում էին տան աջ կողմի տակի սեղանի հարաւային կողմիցը։
Armenian Eastern Bible 1994 Նա ինձ բերեց տաճարի դռան առաջ: Ահա տաճարի արեւելեան կողմի վարագոյրների տակից ջուր էր դուրս գալիս եւ հոսում դէպի
armenian-1853 Զիս նորէն տաճարին դրանը ետեւը բերաւ։ Արեւելեան կողմէն տանը սեմին տակէն ջուրեր կ’ելլէին, քանզի տանը երեսը դէպի արեւելք էր ու ջուրերը տանը աջ կողմին տակէն՝ սեղանին հարաւային կողմէն կ’իջնէին։
armenian-2018 Եվ ինձ հետ դարձրեց տաճարի դարպասը։ Եվ ահա արևելյան կողմից տան շեմի տակից ջրեր էին դուրս գալիս, որովհետև տաճարը դեպի արևելք էր նայում. ջրերը հոսում էին տան աջ կողմի զոհասեղանի հարավային կողմից։
armenian-nea Նա ինձ բերեց տաճարի դռան առաջ։ Ահա տաճարի արևելյան կողմի վարագույրների տակից ջուր էր դուրս գալիս և հոսում դեպի արևելք, որովհետև տաճարի ճակատային մասը դեպի արևելք էր նայում. իսկ ջուրը գալիս էր տաճարի հյուսիսային կողմից՝ աջից դեպի զոհասեղանի կողմը։