Ezekiel 46:9 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ երկրի ժողովուրդը տօներին Տիրոջ առաջը գալիս հիւսիսային դռան ճանապարհով երկրպագելու համար մտնողը հարաւային դռան ճանապարհովը դուրս գայ, եւ հարաւային դռան ճանապարհովը մտնողը հիւսիսային դռան ճանապարհովը դուրս գայ, իր ներս մտած դռան ճանապարհովը ետ չդառնայ, այլ դիմացինով դուրս գայ։
Armenian Eastern Bible 1994 Իսկ երբ երկրի ժողովուրդը տօներին մտնի Տիրոջ առաջ երկրպագելու, ով հիւսիսային դռնով մտնի, հարաւային դռնով դուրս կը
armenian-1853 Երկրին ժողովուրդը, եթէ հանդիսաւոր օրերու մէջ երկրպագութիւն ընելու համար Տէրոջը առջեւ գան, հիւսիսային դրանը ճամբայէն մտնողը հարաւային դրանը ճամբայէն պէտք է ելլէ ու հարաւային դրանը ճամբայէն մտնողը հիւսիսային դրանը ճամբայէն պէտք է ելլէ։ Մտած դրանը ճամբայէն թող չդառնան, հապա անոր դիմացի դռնէն ելլեն։
armenian-2018 Բայց երկրի ժողովուրդը Տիրոջ առաջ պիտի գա հանդիսավոր տոներին. ով հյուսիսային դարպասի ճանապարհով մտնի երկրպագելու համար, հարավային դարպասի ճանապարհով պիտի գնա, և ով մտնի հարավային դարպասի ճանապարհով, պիտի գնա հյուսիսային դարպասի ճանապարհով, իր մտած դարպասի ճանապարհով հետ չպիտի դառնա, այլ դիմացինով պիտի գնա։
armenian-nea Իսկ երբ երկրի ժողովուրդը տոներին մտնի Տիրոջ առաջ երկրպագելու, ով հյուսիսային դռնով մտնի, հարավային դռնով դուրս կգա, իսկ ով հարավային դռնով մտնի, հյուսիսային դռնով դուրս կգա։ Չի վերադառնա այն դռնով, որով մտել էր, այլ հակառակ դռնով դուրս կգա։