Ezekiel 45:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Իբրեւ երկիր նորա կալուածքը լինի սա Իսրայէլի մէջ. Եւ այլեւս չհարստահարեն իմ իշխանները իմ ժողովրդին. Եւ երկիրը տան Իսրայէլի տանը նորանց ցեղերի համեմատ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ դա նրա համար լինելու է իր կալուածքն Իսրայէլում: Եւ իշխանները չեն բռնանալու այլեւս իսրայէլացիների՝ իմ ժողովրդի |
| armenian-1853 | Իսրայէլի երկրէն ասիկա անոր կալուած թող ըլլայ։ Իմ իշխաններս անգամ մըն ալ իմ ժողովուրդս պէտք չէ հարստահարեն։ Մնացած երկիրը Իսրայէլի տանը պիտի տրուի իրենց ցեղերուն համեմատ։ |
| armenian-2018 | Իսրայելում նրա կալվածքը սա կլինի, և իմ իշխաններն այլևս չեն կեղեքի իմ ժողովրդին, այլ հողը պիտի տան Իսրայելի տանը՝ նրանց ցեղերի համեմատ։ |
| armenian-nea | Եվ դա նրա համար լինելու է իր կալվածքն Իսրայելում։ Եվ իշխանները այլևս չեն բռնանալու իսրայելացիների՝ իմ ժողովրդի վրա. բաժանված հողն էլ Իսրայելի տունն է ժառանգելու ըստ իրենց ցեղերի»։ |