Ezekiel 44:27 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նա սրբարանը ներսի գաւիթը սրբարանում պաշտօն մատուցանելու մտած օրը, նա պիտի մատուցանէ իր մեղքի պատարագը, ասում է Տէր Եհովան։ |
| Armenian Eastern Bible 1994 | ո՛ր օրը որ ներքին գաւիթը, սրբավայրը մտնեն՝ պաշտամունք մատուցելու, քաւութեան զոհ թող մատուցեն, - ասում է Տէր |
| armenian-1853 | Անիկա սրբարանին մէջ ծառայութիւն ընելու համար ներսի գաւիթը՝ սրբարանը մտած օրը՝ իր մեղքի պատարագը թող մատուցանէ», կ’ըսէ Տէր Եհովան։ |
| armenian-2018 | Եվ այն օրը, երբ նա մտնում է սրբարանի ներքին գավիթը՝ սրբարանում պաշտոն մատուցելու համար, իր համար մեղքի զոհ պիտի մատուցի»,- ասում է Տեր Աստված։ |
| armenian-nea | ո՛ր օրը ներքին գավիթը, սրբավայրը մտնեն՝ պաշտամունք մատուցելու, քավության զոհ թող մատուցեն,- ասում է Տերը՝ Աստված։- |