Ezekiel 44:15 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց Ղեւտացի քահանաները՝ Սադովկի որդիքը, որոնք պահեցին իմ սրբարանի պահապանութիւնը Իսրայէլի որդիքը ինձանից ապստամբուելու ժամանակ, նորանք պիտի մօտենան ինձ որ ինձ ծառայեն, եւ պիտի կանգնեն իմ առաջին ինձ ճարպ եւ արիւն մատուցանելու, ասում է Տէր Եհովան։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Իսկ ղեւտացի քահանաները՝ Սադոկի այն որդիները, որոնք պահպանել են իմ սրբութիւնները, երբ Իսրայէլի տունը |
| armenian-1853 | «Բայց Ղեւտացի քահանաները, այսինքն Սադովկի որդիները, որոնք իմ սրբարանիս պահպանութիւնը կատարեցին երբ Իսրայէլի որդիները ինծմէ մոլորեցան, անոնք ինծի ծառայութիւն ընելու համար ինծի պիտի մօտենան եւ ճարպն ու արիւնը ինծի մատուցանելու համար անոնք իմ առջեւս պիտի կայնին», կ’ըսէ Տէր Եհովան։ |
| armenian-2018 | Բայց ղևտացի քահանաները՝ Սադովկի որդիները, որոնք կատարեցին իմ սրբարանի պահպանությունը, երբ Իսրայելի որդիները մոլորվել էին ինձնից, պիտի մոտենան ինձ՝ ինձ ծառայելու, և պիտի կանգնեն իմ առաջ՝ ինձ ճարպ և արյուն մատուցելու,- ասում է Տեր Աստված։- |
| armenian-nea | «Իսկ ղևտացի քահանաները՝ Սադովկի այն որդիները, որոնք պահպանել են իմ սրբարանը, երբ Իսրայելի տունը մոլորվել-հեռացել էր ինձնից,- նրանք մերձենալու են ինձ՝ պաշտամունք մատուցելու համար ինձ։ Կանգնելու են իմ դիմաց և ինձ զոհեր, ճարպ ու արյուն են մատուցելու,- ասում է Տերը՝ Աստված։- |