Ezekiel 43:17 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ շրջանակը տասնեւչորս երկայն եւ տասնեւչորս լայնութիւնով իր չորս քառակողմերին, եւ սահմանը նորա շուրջը կէս կանգուն, եւ նորա խորքը մէկ կանգուն շուրջանակի. Եւ նորա աստիճանները դէպի արեւելք էին։
Armenian Eastern Bible 1994 Քաւութիւնը տասնչորս կանգուն երկարութեամբ էր, տասնչորս կանգուն լայնութեամբ, չորս կողմերից էլ հաւասար. նրան շրջապատող
armenian-1853 Անոր բոլորտիքը եղող շրջանակը տասնըչորս կանգուն երկայն ու տասնըչորս կանգուն լայն պիտի ըլլայ։ Բոլորտիքը եղող սահմանը կէս կանգուն ու խոր տեղը շուրջանակի մէկ կանգուն պիտի ըլլայ։ Անոր աստիճանները դէպի արեւելք պիտի ըլլան»։
armenian-2018 Մեծ շրջանակը՝ տասնչորս կանգուն երկարությամբ և տասնչորս կանգուն լայնությամբ իր չորս հավասար կողմերով, և եզրը նրա շուրջը՝ կես կանգուն, նրա խորքը՝ շուրջանակի մեկ կանգուն, նրա աստիճանները դեպի արևելք պիտի լինեն»։
armenian-nea Քավությունը տասնչորս կանգուն երկարությամբ էր, տասնչորս կանգուն լայնությամբ, չորս կողմերից էլ հավասար. նրան շրջապատող եզրերը՝ կես կանգուն, շրջանակը՝ մեկ կանգուն։ Աստիճաններն էլ արևելյան էին։