Ezekiel 43:13 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ սորանք են սեղանի չափերը կանգունով, (կանգունը՝ մէկ կանգուն եւ մէկ թաթ) եւ խորքը մէկ կանգուն բարձր եւ մէկ կանգուն լայն, եւ նորա սահմանը եզերքի վերայ շուրջանակի մէկ թիզ. Եւ սա սեղանի հիմքն է։
Armenian Eastern Bible 1994 Զոհասեղանի չափն այս է. մի կանգուն բարձրութիւնը, մի կանգուն ու չորս մատ՝ խորութիւնը, մի կանգուն՝ լայնութիւնը, մի
armenian-1853 Ասոնք են սեղանին չափերը կանգունով (կանգունը մէկ կանգուն ու չորս մատնաչափ է). խոր տեղը մէկ կանգուն, անոր լայնութիւնը մէկ կանգուն եւ անոր սահմանը՝ անոր եզերքին վրայ՝ շուրջանակի մէկ թիզ պիտի ըլլայ։ Այս պիտի ըլլայ սեղանին հիմը։
armenian-2018 Եվ սրանք են զոհասեղանի չափերը կանգունով (կանգունը՝ մեկ կանգուն և մեկ ձեռնաչափ), խորքը՝ մեկ կանգուն բարձր և մեկ կանգուն լայն, շրջագծի եզրը՝ շուրջանակի մեկ թիզ։ Եվ սա զոհասեղանի բարձրությունն է։
armenian-nea Զոհասեղանի չափն այս է. մի կանգուն բարձրությունը, մի կանգուն ու չորս մատ՝ խորությունը, մի կանգուն՝ լայնությունը, մի թիզ՝ եզրերի շուրջ գտնվող պսակը։ Այս է զոհասեղանի բարձրությունը.