Ezekiel 42:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ինձ ասեց. Հիւսիսի սենեակները եւ հարաւի սենեակները որոնք անջրպետի առաջին են, նորանք սուրբ սենեակներն են, ուր որ Տիրոջը մօտեցող քահանաները պիտի ուտեն ամենասուրբ բաները, այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները եւ հացի ընծան եւ մեղքի պատարագն ու յանցանքի պատարագը. որովհետեւ այն տեղը սուրբ է։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նա ասաց ինձ. «Այն պատշգամբները, որ հիւսիս են նայում, նաեւ այն պատշգամբները, որ հարաւ՝ բաց տարածութեան կողմն են |
| armenian-1853 | Ինծի ըսաւ. «Զատուած տեղին առջեւ եղող հիւսիսային կողմի սենեակները ու հարաւային կողմի սենեակները սուրբ սենեակներն են ուր Տէրոջը մօտեցող քահանաները ամենասուրբ բաները պիտի ուտեն։ Հոն պիտի դնեն ամենասուրբ բաները ու հացի ընծան ու մեղքի պատարագը եւ յանցանքի պատարագը, քանզի այն տեղը սուրբ է։ |
| armenian-2018 | Եվ ինձ ասաց. «Հյուսիսի սենյակները և հարավի սենյակները, որոնք առանձնացված տարածքի առջևում են, սուրբ սենյակներ են, որտեղ Տիրոջը մոտեցող քահանաները պիտի ուտեն ամենասուրբ բաները, այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները՝ և՛ հացի ընծան, և՛ մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը, որովհետև այդ տեղը սուրբ է։ |
| armenian-nea | Նա ասաց ինձ. «Այն սենյակները, որ հյուսիս են նայում, նաև այն սենյակները, որ հարավ, բաց տարածության կողմն են նայում,- դրանք սրբարանի սենյակներ են, որտեղ Սադովկի քահանա որդիները, որոնք մոտենում են Տիրոջը, ուտում են ամենասուրբ բաները, և այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները, զոհերը՝ իրենց մեղքերի ու հանցանքների համար, որովհետև սուրբ է այդ տեղը, |