Ezekiel 41:19 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ մարդի երեսը դէպի արմաւենին մէկ կողմից եւ առիւծի երեսը դէպի արմաւենին միւս կողմից՝ շինուած էր բոլոր տան համար շուրջանակի։
Armenian Eastern Bible 1994 Արմաւենիների մի կողմում քերովբէներից մէկի դէմքը մարդու դէմք էր, միւս կողմում երկրորդինը՝ առիւծի: Եւ այդպէս էր
armenian-1853 Այսինքն մէկ կողմը դէպի արմաւենին մարդու երես ու միւս կողմը դէպի արմաւենին առոյգ առիւծի երես։ Բոլոր տանը շուրջի քանդակը այսպէս էր։
armenian-2018 Եվ մի կողմից մարդու դեմքն էր դեպի արմավենին, իսկ մյուս կողմից առույգ առյուծի դեմքն էր դեպի արմավենին. այսպես շուրջանակի քանդակված էր ամբողջ տաճարի համար։
armenian-nea Արմավենու մի կողմում քերովբեներից մեկի դեմքը մարդու դեմք էր, արմավենու մյուս կողմում՝ առյուծի դեմք։ Եվ այդպես էր քանդակված ամբողջ տաճարը բոլոր կողմերից։