Ezekiel 39:17 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Իսկ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան. Ասիր ամեն թեւաւոր թռչնին եւ դաշտի բոլոր գազաններին. Ժողովուեցէք ու եկէք՝ հաւաքուեցէք շուրջանակի իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար՝ մեծ զոհ Իսրայէլի սարերի վերայ, եւ միս կերէք ու արիւն խմեցէք։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, այսպէս է ասում Տէր Աստուած. «Ասա՛ բոլոր գիշատիչ թռչուններին, դաշտի բոլոր գազաններին. ՚ |
| armenian-1853 | «Դո՛ւն, որդի՛ մարդոյ, Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. «Ամէն տեսակ թեւաւոր թռչունի ու դաշտի բոլոր գազաններուն ըսէ՛. ‘Հաւաքուեցէ՛ք ու եկէ՛ք. ձեզի համար կատարած զոհիս, Իսրայէլի լեռներուն վրայ կատարուելու մեծ զոհին։ Ամէն կողմէ մօտեցէ՛ք, որպէս զի միս ուտէք ու արիւն խմէք։ |
| armenian-2018 | Իսկ դու, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տեր Աստված,- ասա՛ ամեն թևավոր թռչունի և դաշտի բոլոր գազաններին. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, շուրջբոլորից հավաքվե՛ք իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար. մեծ զոհ Իսրայելի սարերի վրա, որպեսզի միս ուտեք ու արյուն խմեք։ |
| armenian-nea | Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տերը՝ Աստված,- բոլոր թևավորներին՝ թռչուններին, և դաշտի բոլոր գազաններին ասա՛. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, հավաքվե՛ք երկրի բոլոր կողմերից իմ զոհաբերությանը, որ ես կատարեցի ձեզ համար, մեծ զոհաբերությանն Իսրայելի լեռների վրա։ Մի՛ս կերեք ու արյո՛ւն խմեք։ |