Ezekiel 36:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Դորա համար մարգարէացիր Իսրայէլի երկրի մասին եւ ասիր սարերին եւ բլուրներին, ձորերին եւ հովիտներին թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես խօսեցի իմ նախանձովն ու իմ բարկութիւնովը, որովհետեւ դուք կրեցիք ազգերի նախատինքը։
Armenian Eastern Bible 1994 Ուստի մարգարէացի՛ր Իսրայէլի երկրի վրայ ու ասա՛ լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. այսպէս է ասում Տէր
armenian-1853 Անոր համար Իսրայէլի երկրին վրայ մարգարէութիւն ըրէ՛ եւ լեռներուն ու բլուրներուն, ձորերուն ու հովիտներուն ըսէ՛, Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Քանի որ դուք ազգերէն նախատինք կրեցիք, ահա ես ալ իմ նախանձովս ու իմ բարկութիւնովս խօսեցայ’։
armenian-2018 Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի մասին և ասա՛ սարերին ու բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես խոսում եմ նախանձախնդրությամբ և իմ զայրույթով, որովհետև դուք ազգերի նախատինքը կրեցիք"։
armenian-nea Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի վրա ու ասա՛ լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես իմ նախանձով ու բարկությամբ խոսեցի այն բանի համար, որ դուք հեթանոսներից նախատինք եք կրել”։