Ezekiel 34:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի հովիւների մասին, մարգարէացիր եւ ասիր նորանց՝ այդ հովիւներին. Թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ Իսրայէլի հովիւներին, որոնք իրանց են արածեցնում. հովիւները չէ՞ որ հօտը պիտի արածեցնեն։
Armenian Eastern Bible 1994 «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր Իսրայէլի այդ հովիւների վրայ, մարգարէացի՛ր ու ասա՛ այդ հովիւներին. «Այսպէս է ասում Տէր
armenian-1853 «Որդի՛ մարդոյ, Իսրայէլի հովիւներուն դէմ մարգարէութիւն ըրէ՛, մարգարէութիւն ըրէ՛ ու անոնց ըսէ՛, Տէր Եհովան այսպէս կ’ըսէ հովիւներուն. ‘Վա՜յ Իսրայէլի հովիւներուն, որոնք ինքզինքնին կ’արածեն։ Հովիւները հօտը արածելու չե՞ն։
armenian-2018 «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների մասին, մարգարեացի՛ր և նրանց՝ այդ հովիվներին, ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտը պիտի արածեցնեն։
armenian-nea «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։