Ezekiel 33:6 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց եթէ դէտը տեսնէ սուրը գալիս եւ փողը չհնչեցնէ, եւ ժողովուրդը չզգուշանայ, եւ սուրը գայ եւ նորանցից մի հոգի վեր առնէ. նա իր անօրէնութիւնովը վեր առնուեցաւ, բայց նորա արիւնը ես դէտի ձեռքիցն եմ պահանջելու։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իսկ եթէ պահակը տեսնի վրայ հասած սուրը, բայց փողով նշան չտայ, ժողովուրդն էլ չզգուշանայ, - վրայ հասած սուրը բռնելու է |
| armenian-1853 | Իսկ եթէ դէտը սուրին գալը տեսնէ եւ փողը չհնչեցնէ ու ժողովուրդը չզգուշանայ եւ սուրը գայ ու անոնցմէ մէկը վերցնէ, իր անօրէնութեանը համար վերցուեցաւ. բայց անոր արիւնը դէտին ձեռքէն պիտի պահանջեմ’։ |
| armenian-2018 | Բայց եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, ու փող չհնչեցնի, և ժողովուրդը չզգուշացվի, սուրը գա և նրանցից մի հոգու տանի, այդ մարդն իր անօրենության պատճառով տարվեց, բայց նրա արյունը ես դետի ձեռքից եմ պահանջելու”։ |
| armenian-nea | Իսկ եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, բայց փողով նշան չտա, ժողովուրդն էլ չզգուշանա, վրա հասած սուրը նրանցից մեկին բռնի, ապա սա իր անօրենության պատճառով բռնված կլինի. բայց սրա արյունը դետից եմ պահանջելու”։ |