Ezekiel 33:29 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ կիմանան որ ես եմ Տէրը, երբոր երկիրը ամայի ու ամայացած կանեմ նորանց արած բոլոր պղծութիւնների համար։
Armenian Eastern Bible 1994 Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը: Նրանց երկիրն աւերակ եմ դարձնելու իրենց կատարած բոլոր գարշելի գործերի համար»:
armenian-1853 Երբ երկիրը բոլորովին ամայացնեմ իրենց ըրած բոլոր գարշութիւններուն համար, պիտի գիտնան թէ ես եմ Տէրը’»։
armenian-2018 Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց գործած բոլոր պիղծ բաների պատճառով երկիրը բոլորովին ամայի դարձնեմ"”»։
armenian-nea Եվ կիմանան, որ ես եմ Տերը։ Նրանց երկիրն ավերակ եմ դարձնելու. այն ամայի է դառնալու իրենց կատարած բոլոր գարշելի գործերի պատճառով”»։