Ezekiel 33:27 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այսպէս ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Կենդանի եմ ես, որ աւերակներումը եղողները սրով պիտի ընկնեն, եւ դաշտի վերայ եղողները գազաններին եմ տալիս իբրեւ նորանց կերակուր, եւ բերդերումն ու քարայրներումն եղողները ժանտախտով պիտի մեռնեն։
Armenian Eastern Bible 1994 Ուստի ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ես՝ Տէրս, կենդանի եմ, ովքեր որ աւերակներում են՝ սրով են ընկնելու,
armenian-1853 Անոնց այսպէս ըսէ, Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Ես կենդանի եմ, որ աւերակներուն մէջ եղողները սուրով պիտի իյնան ու դաշտին երեսը եղողները գազաններուն կերակուր պիտի ըլլան եւ բերդերուն ու քարայրներուն մէջ եղողները ժանտախտով պիտի մեռնին։
armenian-2018 Այսպե՛ս ասա նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Կենդանի եմ ես. ավերակներում եղողները սրից պիտի ընկնեն, դաշտի մեջ եղողներին գազաններին եմ տալու իբրև կերակուր, իսկ ամրոցներում և քարայրներում եղողները ժանտախտով պիտի մեռնեն։
armenian-nea ես՝ Տերս, կենդանի եմ. ովքեր ավերակների մեջ լինեն, սրով են ընկնելու, ովքեր դաշտի երեսին, անապատի գազաններին կեր են տրվելու, իսկ ովքեր պարիսպների մեջ կամ քարայրներում, ժանտախտից են կոտորվելու։