Ezekiel 33:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Երբոր ես արդարին ասեմ թէ Նա անպատճառ պիտի ապրէ, եւ նա վստահանայ իր արդարութեան վերայ եւ անօրէնութիւն անէ. նորա բոլոր արդարութիւնը պիտի չյիշուի, եւ այն իր արած անօրէնութիւնովը պիտի մեռնէ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երբ ես արդարին ասեմ՝ ապրելով ապրելու ես, իսկ նա էլ, յոյսը դնելով իր արդարութեան վրայ, անօրէնութիւն գործի, - նրա |
| armenian-1853 | Երբ ես արդարին ըսեմ թէ անշուշտ պիտի ապրի ու անիկա իր արդարութեանը ապաւինելով անօրէնութիւն ընէ, անոր բոլոր արդարութիւնը պիտի չյիշուի, հապա անիկա իր ըրած անօրէնութեանը մէջ պիտի մեռնի։ |
| armenian-2018 | Երբ ես արդարին ասեմ. "Նա անպատճառ պիտի ապրի", և նա վստահի իր արդարությանն ու անիրավություն անի, նրա բոլոր արդար արարքները չպիտի հիշվեն, և նա իր արած անիրավության պատճառով պիտի մեռնի։ |
| armenian-nea | Երբ ես արդարին ասեմ՝ հաստատ ապրելու ես, իսկ նա էլ, հույսը դնելով իր արդարության վրա, անօրենություն գործի, նրա բոլոր արդար գործերը չեն հիշվելու, այլ իր կատարած անօրենության համար մեռնելու է։ |