Ezekiel 33:12 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ դու, մարդի որդի, ասիր քո ժողովրդի որդկանցը թէ՝ Արդարի արդարութիւնը նորան չի փրկիլ երբոր նա յանցանք գործէ, եւ ամբարիշտը իր ամբարշտութիւնովը չի գլորուիլ՝ երբոր իր ամբարշտութիւնից ետ դառնայ, եւ արդարը չէ կարող իր արդարութիւնովը ապրիլ երբոր մեղանչէ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ քո ժողովրդի զաւակներին. «Արդարի արդարութիւնը նրան չի փրկելու այն օրը, երբ մոլորուի, |
| armenian-1853 | «Դո՛ւն, որդի՛ մարդոյ քու ժողովուրդիդ որդիներուն ըսէ՛. ‘Արդարին արդարութիւնը՝ անոր յանցանք ըրած օրը զանիկա պիտի չազատէ ու ամբարշտին ամբարշտութիւնը՝ իր ամբարշտութենէն դարձած օրը իրեն գլորման պատճառ պիտի չըլլայ. ո՛չ ալ արդարը մեղք գործած օրը իր արդարութիւնովը պիտի կրնայ ապրիլ’։ |
| armenian-2018 | Եվ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. “Արդարի արդարությունը նրան չի փրկելու նրա հանցանքի օրը, և ամբարիշտի ամբարշտությունն իր ամբարշտությունից դարձած օրը իր անկման պատճառ չպիտի լինի, ոչ էլ արդարը կարողանալու է իր արդարությամբ ապրել այն օրը, երբ մեղանչի։ |
| armenian-nea | Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. “Արդարի արդարությունը նրան չի փրկելու այն օրը, երբ մոլորվի, անօրենի անօրենությունն էլ նրան չի չարչարելու այն օրը, երբ հետ կանգնի իր բոլոր անօրենություններից։ Արդարը չի կարողանալու փրկվել իր մեղանչելու օրը։ |