Ezekiel 32:30 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այնտեղ են հիւսիսի իշխանները բոլորը, եւ բոլոր Սիդոնացիք, որոնք իջան սպանուածների հետ. իրանց ահարկութիւնովը պիտի ամաչեն իրանց զօրութիւնիցը, եւ պիտի պառկեն անթլփատ՝ սրով սպանուածների հետ, եւ իրանց ամօթը կրեն գուբը իջնողների հետ։
Armenian Eastern Bible 1994 Այնտեղ են հիւսիսի բոլոր իշխանները (բոլորն էլ՝ Ասորեստանի զօրավարներ), որոնք, սպանուած, գերեզման են իջել իրենց
armenian-1853 Հիւսիսի բոլոր իշխանները եւ բոլոր Սիդոնացիները հոն են, Որոնք սպաննուածներուն հետ իջան։ Անոնք իրենց բռնութեամբ կատարած աւերներէն կ՛ամչնան, Անոնք սուրով սպաննուածներուն հետ անթլփատ կը պառկին Ու գուբը իջնողներուն հետ իրենց նախատինքը կը կրեն։
armenian-2018 Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները և բոլոր սիդոնացիները, որոնք սպանվածների հետ իջան. ամոթահար այն սարսափի համար, որ պատճառեցին. պիտի պառկեն անթլփատ՝ սրից սպանվածների հետ և իրենց ամոթը կրեն գուբն իջնողների հետ։
armenian-nea Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները (բոլորն էլ՝ Ասորեստանի զորավարներ), որոնք խոցված գերեզման են իջել իրենց ահազդու զորքերով հանդերձ։ Նրանք ևս ամոթահար ու անթլփատ ննջել են սրով խոցվածների հետ, տարել իրենց տանջանքները խորխորատ իջածների հետ։