Ezekiel 32:27 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորանք պիտի չպառկեն անթլփատներից ընկնող զօրաւորների հետ, որոնք իրանց պատերազմական զէնքերովը գերեզման իջան, եւ որոնց սուրերը իրանց գլխների տակին դրին. բայց նորանց անօրէնութիւնները իրանց ոսկորների վերայ պիտի լինի, թէեւ նորանք զօրաւորների երկիւղն էին կենդանեաց երկրումը։
Armenian Eastern Bible 1994 Նրանք ննջել են յաւիտենապէս ընկած հսկաների հետ, որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զէնքերով. նրանց
armenian-1853 Անոնք անթլփատներէն ինկող հսկաներուն հետ պիտի չպառկին. Որոնք իրենց պատերազմական զէնքերովը գերեզման իջան Եւ իրենց սուրերը իրենց գլուխներուն տակ դրին. Սակայն անոնց անօրէնութիւնները իրենց ոսկորներուն վրայ պիտի ըլլան, Թէեւ անոնք կենդանիներուն երկրին մէջ հսկաներուն սարսափն էին։
armenian-2018 Եվ նրանք պառկած չեն զորավորների հետ, անթլփատներից ընկածների հետ, որոնք իրենց պատերազմական զենքերով մեռելների աշխարհ իջան և որոնց սրերն իրենց գլուխների տակ դրեցին. որոնց անօրենություններն իրենց ոսկորների վրա էին, որովհետև նրանք զորավորների սարսափ էին ողջերի երկրում։
armenian-nea Նրանք ննջել են հավիտենապես ընկած հսկաների հետ, որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զենքերով. նրանց անիրավություններն էլ դրվել են նրանց ոսկորների վրա, որովհետև զարհուրեցրել էին հսկաներին իրենց կենդանության ժամանակ։