Ezekiel 32:26 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այնտեղ է Մոսոքը՝ Թոբէլը եւ նորա բոլոր ամբոխը, նորա շրջակայքումն են իր գերեզմանները.ամենքը անթլփատներ՝ սրով սպանուածներ, որոնք իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը։ |
| Armenian Eastern Bible 1994 | ու նրանց ամբողջ զօրքը՝ նրա բոլոր սպանուածները (բոլորն էլ անթլփատներ, սրով սպանուած ընկածներ), որոնք իրենց սարսաափն |
| armenian-1853 | Մոսոքն ու Թոբէլը եւ անոնց բոլոր ժողովուրդը հոն են։ Անոնց գերեզմանները իր բոլորտիքն են։ Ամէնքը սուրով սպաննուած անթլփատներ են, Թէպէտեւ անոնք կենդանիներուն երկրին մէջ զանոնք կը վախցնէին։ |
| armenian-2018 | Այնտեղ են Մոսոքը, Թոբելը և նրա ամբողջ բազմությունը. նրա շուրջն իր գերեզմաններն են, ամենքն անթլփատներ՝ սրով սպանված, որովհետև իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում։ |
| armenian-nea | Այնտեղ դրվեցին Մոսոքն ու Թոբելը ու նրանց ամբողջ զորքը՝ նրանց գերեզմանի շուրջ, նրա բոլոր խոցվածները, նրա՝ սրից ընկած բոլոր անթլփատ խոցվածները, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։ |