Ezekiel 31:12 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ օտարները՝ ազգերի բռնակալները նորան ջարդեցին եւ դէն գցեցին. սարերի եւ բոլոր հովիտների վերայ ընկան նորա ոստերը եւ կոտրատուեցան նորա շառաւիղները երկրի բոլոր ձորերումը, եւ նորա հովանիիցը իջան երկրի բոլոր ժողովուրդները եւ դէն գցեցին նորան։
Armenian Eastern Bible 1994 Դուրս հանեցին նրան, ժողովուրդների միջից ոչնչացրին օտար չարագործները, տապալեցին լեռների վրայ: Նրա ոստերն ընկան բոլոր
armenian-1853 Ու օտարները, ազգերուն բռնաւորները, զանիկա կտրեցին եւ զանիկա թողուցին։ Անոր ճիւղերը լեռներու վրայ ու հովիտներու մէջ ինկան։ Անոր ճիւղերը երկրի բոլոր ձորերուն մէջ կոտրտեցան ու երկրի բոլոր ժողովուրդները անոր հովանիէն հեռացան ու զանիկա թողուցին։
armenian-2018 Եվ օտարները՝ ազգերի սոսկալիները, կոտորեցին նրան ու դեն գցեցին, սարերի վրա և բոլոր հովիտներում ընկան նրա ոստերը, և երկրի բոլոր հեղեղատներում կոտրատված ընկան նրա ճյուղերը, նրա հովանին թողեցին երկրի բոլոր ժողովուրդները և լքեցին նրան։
armenian-nea նրան դուրս հանեցին, ազգերի միջից ելած օտար չարագործները նրան արմատախիլ արեցին և լեռների վրա տապալեցին։ Նրա ոստերն ընկան բոլոր ձորերը, նրա բունը կտոր-կտոր եղավ երկրի բոլոր դաշտերով մեկ, նրա հովանուց իջան բոլոր ազգերը և նրան գետնին հավասարեցրին։