Ezekiel 3:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ոչ թէ դժուարիմաց եւ ծանրալեզու շատ ժողովուրդների մօտ, որոնց խօսքերը դու չես հասկանում. յիրաւի եթէ քեզ նորանց մօտ ուղարկէի, նորանք քեզ մտիկ կտային։
Armenian Eastern Bible 1994 ո՛չ բազում օտար կամ այլալեզու ժողովուրդների մօտ, ո՛չ էլ խրթին լեզու ունեցողների, որոնց խօսքը չես էլ լսում: Եթէ
armenian-1853 Դժուարիմաց խօսք ու ծանր լեզու ունեցող շատ ազգերու չէ, որոնց խօսքերը դուն չես հասկնար։ Յիրաւի եթէ քեզ անոնց ղրկէի, անոնք քեզի մտիկ պիտի ընէին։
armenian-2018 ոչ թե օտարախոս և դժվարալեզու շատ ժողովուրդների մոտ, որոնց խոսքերը դու չես հասկանում. հիրավի, եթե քեզ նրանց մոտ ուղարկեի, նրանք քեզ կլսեին։
armenian-nea ո՛չ էլ բազում օտարազգիների կամ այլալեզուների և ո՛չ էլ խրթին լեզու ունեցողների, որոնց խոսքը չես հասկանում։ Եթե այդպիսիների մոտ անգամ ուղարկեի քեզ, նրանք, այնուամենայնիվ, քեզ կլսեին։