Ezekiel 29:4 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Բայց ես քո կզակներին կարթեր եմ անցկացնելու եւ քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփերին, եւ քեզ դուրս եմ քաշելու քո գետերիցը, նաեւ քո գետերի բոլոր ձկները, որ կպած կլինեն քո թեփերին։
Armenian Eastern Bible 1994 Սանձ եմ դնելու քո ծնօտներին, այդ գետի ձկները կպցնելու եմ թեւերիդ, միջիցդ քո այդ գետերը դուրս եմ բերելու, եւ գետիդ
armenian-1853 Բայց ես քու կզակներուդ կարթեր պիտի անցընեմ եւ քու գետերուդ ձուկերը քու թեփերուդ պիտի փակցնեմ ու քեզ գետերուդ մէջէն պիտի հանեմ ու գետերուդ բոլոր ձուկերը քու թեփերուդ պիտի փակչին։
armenian-2018 Բայց ես քո ծնոտներին կարթեր եմ անցկացնելու. քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփուկներին և քեզ դուրս եմ քաշելու քո գետերից, նաև քո գետերի բոլոր ձկները, որ կպած կլինեն քո թեփուկներին։
armenian-nea Սանձ եմ դնելու քո ծնոտներին, այնպես եմ անելու, որ գետիդ ձկները կպչեն թևերիդ. քո այդ գետերը հանելու քո միջից, և քո գետի բոլոր ձկները թևերիդ են կպչելու։