Ezekiel 28:17 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Սիրտդ հպարտացաւ քո գեղեցկութիւնովը. դու ապականեցիր քո իմաստութիւնը քո գեղեցկութեան պատճառով. ես քեզ գետինը պիտի գցեմ. Թագաւորների առաջին քեզ տեսարան պիտի շինեմ։
Armenian Eastern Bible 1994 Քո գեղեցկութեան մէջ՝ սիրտդ գոռոզացել է, իմաստութիւնդ ապականուել՝ քո գեղեցկութեամբ հանդերձ: Քո մեղքերի շատութեան
armenian-1853 Քու գեղեցկութեանդ համար սիրտդ հպարտացաւ, քու վայելչութեանդ պատճառով քու իմաստութիւնդ ապականեցիր։ Ես ալ գետինը նետեցի քեզ, թագաւորներուն առջեւ դրի, ազդարարութեան համար։
armenian-2018 Սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը. ես քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ իրենց աչքերը սևեռեն քեզ վրա։
armenian-nea Քո գեղեցկության պատճառով սիրտդ հպարտացավ, և իմաստությունդ ապականվեց՝ քո գեղեցկությամբ հանդերձ։ Քո մեղքերի առատության պատճառով քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզ խայտառակության մատնեցի։