Ezekiel 28:16 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Քո առուտուրի շատութեան համար լցուեցաւ քո ներսը զրկանքով եւ դու մեղանչեցիր. Եւ ես քեզ իբրեւ պիղծ հեռացրի Աստուծոյ սարիցը, եւ քեզ փչացրի, ով ծածկող քերովբէ, կրակի քարերի միջից։
Armenian Eastern Bible 1994 Քո առեւտրի շատութիւնից՝ անիրաւութիւններով ես լցրել շտեմարաններդ. մեղանչել ու խփուել ես: Վարսաւոր քերովբէն իջեցրել է
armenian-1853 Քու առուտուրիդ շատութեանը մէջ, բռնութեամբ լեցուեցար ու մեղք գործեցիր։ Ես ալ քեզ Աստուծոյ լեռնէն՝ իբրեւ պիղծ՝ վար նետեցի եւ քեզ, ո՛վ ծածկող քերովբէ, հրեղէն քարերուն մէջէն բնաջինջ ըրի։
armenian-2018 Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց, և դու մեղանչեցիր։ Եվ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծու սարից և քեզ ոչնչացրի, ո՛վ պահապան քերովբե, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից։
armenian-nea Քո առևտրի առատության հետևանքով անիրավություններով լցրիր շտեմարաններդ, մեղանչեցիր և անարգվելով արտաքսվեցիր Աստծու լեռից. հովանավոր քերովբեն քեզ հրեղեն քարերի միջից իջեցրեց։