Ezekiel 27:36 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ազգերի միջի վաճառականները սուլում են քեզ վերայ, դու սոսկում եղար եւ ոչնչացար յաւիտեան։
Armenian Eastern Bible 1994 ազգերի վաճառականները սարսափահար սուլելու են ի տես քեզ: Կորստեան մատնուեցիր ու այլեւս գոյութիւն չես ունենալու
armenian-1853 Ազգերուն վաճառականները վրադ սուլեցին։ Դուն սոսկումի պատճառ եղար եւ յաւիտենապէս ոչնչացար»։
armenian-2018 Ազգերի վաճառականները սուլում են քեզ վրա, դու սոսկում եղար և չքացար հավիտյան»։
armenian-nea Ժողովուրդների վաճառականները զարմանքի ու ափսոսանքի ձայն արձակեցին քեզ համար։ Կորստյան մատնվեցիր ու այլևս գոյություն չես ունենալու հավիտյան”»,- ասում է Տերը՝ Աստված։