Ezekiel 27:29 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ պիտի իջնեն իրանց նաւերիցը բոլոր թիավարները, նաւաստիները՝ ամեն նաւավարները ծովի մէջ եւ կանգնեն երկրի վերայ։
Armenian Eastern Bible 1994 Քո բոլոր նաւավարները, թիավար քո առաջապահները ծովափին են կանգնելու
armenian-1853 Բոլոր թի քաշող նաւաստիները եւ նաւավարները իրենց նաւերէն պիտի իջնեն ու ցամաքը պիտի կայնին։
armenian-2018 Եվ իրենց նավերից պիտի իջնեն բոլոր թիավարները, նավաստիները, ծովի մեջ եղող բոլոր նավավարներն ու հողի վրա կանգնեն
armenian-nea և իջնելու են իրենց նավերից։ Քո բոլոր նավավարներն ու առաջապահ նավորդները ծովափին են կանգնելու