Ezekiel 27:16 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ասորիք քո վաճառականներն էին, քո ձեռագործների շատութեան համար. կարկեհանով, ծիրանեգոյնով, նկարագործներով, բեհեզով, բուստերով եւ կարմիր յակինթով անում էին քո առուտուրը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Շուկաներդ ճոխացել են քո հակերով. Ափեկից է եկել անուշ խունկը, Թարսիսից՝ երփներանգ նարօտը: Ռամոթն ու Կարքովն են լցրել |
| armenian-1853 | Ձեռագործներուդ շատութեանը համար Ասորիները քու վաճառականներդ էին։ Քու վաճառանոցներուդ մէջ կարկեհանի, ծիրանեգոյնի, ասեղնագործ կերպասի, բեհեզի, բուստերու ու կարմիր յակինթի առուտուր կ’ընէին։ |
| armenian-2018 | Արամի տունը քեզ հետ վաճառականություն էր անում քո ապրանքների առատության պատճառով. կարկեհանով, ծիրանագույնով, ասեղնագործ կերպասով, բեհեզով, բուստերով և կարմիր հակինթով էին անում քո առևտուրը։ |
| armenian-nea | Արամայեցիները քեզ հետ առևտուր են արել քո ապրանքների բազմազանության համար՝ փոխանակելով կարկեհան, ասեղնագործ կարմիր կերպաս, բեհեզ, ապարանջան, հակինթ։ |