Ezekiel 24:7 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որովհետեւ նորա արիւնը իրանում է. չոր ապառաժի վերայ է դրել նորան, գետնի վերայ չէ թափել նորան որ նորան ծածկէ հողով։
Armenian Eastern Bible 1994 որովհետեւ նրա արիւնը դեռ նրա մէջ է: Սալաքարի վրայ եմ դրել այն, այլ ոչ թէ գետին թափել՝ հողով ծածկելու համար,
armenian-1853 Վասն զի անոր արիւնը իր մէջն է։ Զանիկա չոր ապառաժի վրայ դրաւ, զանիկա գետնի վրայ չթափեց, որ զանիկա հողով ծածկէ։
armenian-2018 Որովհետև նրա թափած արյունն իր մեջ է. չոր ապառաժի վրա է դրել այն, գետնի վրա չի թափել այն, որ հողով ծածկի։
armenian-nea որովհետև նրա արյունը դեռ նրա մեջ է։ Այն սալաքարի վրա եմ դրել, այլ ոչ թե գետնին թափել՝ հողով ծածկելու համար,